Աշխարհ

17.09.2016 10:15


Մել Գիբսոնն 9–րդ անգամ հայր կդառնա

Մել Գիբսոնն 9–րդ անգամ հայր կդառնա

Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը պատրաստվում է 9–րդ անգամ հայր դառնալ։ Այս մասին հայտնում է «People»–ը։

Դերասանի ներկայացուցիչը հաղորդել է, որ Ռոզալինդ Ռոսսը, որի հետ արդեն երկու տարի ապրում է Գիբսոնը, երեխայի է սպասում։ Փոքրիկը 26–ամյա Ռոսսի առաջնեկն է լինելու։ Իսկ Գիբսոնն արդեն 8 երեխայի հայր է իր նախորդ կանանցից։

Նշվում է, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու մյուս տարի։

«Մելն ու Ռոզան անհամբերությամբ սպասում են երեխայի ծնվելուն»,–ասել է զույգի մտերիմներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը