Աշխարհ

15.09.2016 10:15


Պակիստանում գնացքների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել

Պակիստանում գնացքների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել

Պակիստանում 2 գնացքի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 100–ը՝ վիրավորվել։ Ուղևորատար ճեպընթացի 4 վագոն դուրս է եկել ռելսերից։

РИА Новости»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մուլթան քաղաքում. վթարի է ենթարկվել Փեշավար–Քարաչի երթուղին իրականացնող գնացքը։

Նշվում է, որ ճեպընթացը բախվել է այնպիսի վագոնների հետ, որոնք ժամանակացույցով չպետք է լինեին երկաթգծերում։

Փրկարարները դուրս են հանել գնացքներում արգելափակված բոլոր մարդկանց։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը