Աշխարհ

15.09.2016 10:00


Եգիպտոսն ավելի քան 400 ապօրինի ներգաղթյալ է կանգնեցրել

Եգիպտոսն ավելի քան 400 ապօրինի ներգաղթյալ է կանգնեցրել

Ավելի քան 400 ներգաղթյալ փորձել է ապօրինի ճանապարհով Եգիպտոս հասնել Միջերկրական ծովով, սակայն նրանց կանգնեցրել են եգիպտացի սահմանապահները։

Եգիպտոսի ՊՆ–ի հաղորդմամբ՝ ներգաղթյալների խումբը որոշել էր Միջերկրականը հատել 2 ձկնորսական նավով։ Եգիպտոսի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Սամիրի խոսքով՝ ներգաղթյալները հույս ունեին հասնել եգիպտական ափեր՝ օգտվելով Իդ ալ Ադհա զոհաբերության մահմեդական տոնից։

Եգիպտական իշխանությունները գրեթե ամեն օր հաղորդում են տարբեր ազգությունների ներգաղթյալների՝ Եգիպտոս հասնելու փորձերի ու մշտական ձերբակալությունների մասին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը