Աշխարհ

14.09.2016 10:45


Սեպտեմբերի 15–ին Հիլարի Քլինթոնը շարունակելու է նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 15–ին Հիլարի Քլինթոնը շարունակելու է նախընտրական քարոզարշավը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հազի նոպայից հետո շարունակելու է նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 15–ին։ Այս մասին հայնում է ԶԼՄ–ն՝ հղում անելով շտաբի ներկայացուցչին։

«life.ru»–ն հիշեցնում է, որ քաղաքական գործիչը նախորդ կիրակի վատ էր զգացել։ Համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Քլինթոնն ուշագնաց է լինում, երբ անվտանգության աշխատակիցները և օգնականները փորձում են նստեցնել նրան մեքենա։ Ավելի ուշ բժիշկները քաղաքական գործչի մոտ թոքաբորբ են ախտորոշել և հակաբիոտիկներ ու հանգիստ նշանակել։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 12–ին, ԱՄՆ–ի դեմոկրատական կուսակցության թեկնածուն իր թվիթթերյան էջում գրել էր առողջական վիճակի բարելավման մասին։ Բացի այդ, նա նաև կապվել էր CNN–ի հետ և հաստատել, որ լավանում է, սակայն զղջում է, որ ավելի շուտ չի վերցրել արձակուրդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը