Աշխարհ

12.09.2016 17:00


«Քիթն այն չէ». սոցցանցերում քննարկել են Քլինթոնի նմանակին (լուսանկար)

«Քիթն այն չէ». սոցցանցերում քննարկել են Քլինթոնի նմանակին (լուսանկար)

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացավ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու արարողությանը, երբ նա քիչ էր մնում՝ ընկներ, սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ նրա փոխարեն կրկնորդի են օգտագործում։ Այս մասին հայտնում է «Metro»–ն։

Բանն այն է, որ հյուրանոց հեռանալուց 2 ժամ անց նախկին պետքարտուղարը կրկին հայտնվեց արարողությանը՝ հրաշալի ինքնազգացողությամբ։

Սոցցանցի օգտատերերը համեմատել են նրա լուսանկարները արարողության ժամանակ և եզրակացրել, որ դրանցում տարբեր մարդիկ են։

Հիմնական փաստարկը Քլինթոնի քիթն է։ «Իսկական» Քլինթոնի քիթը փոքր–ինչ վեր բարձրացած է, իսկ «երկվորյակինը»՝ ուղիղ։

Տեսությունների սիրահարները պնդում են, որ նմանակը պետք է եղել այն բանի պատճառով, քանի որ Հիլարին լուրջ հիվանդությամբ է տառապում և անգամ մահանում է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քլինթոնը չեղարկել էր իր այցը Կալիֆոռնիա թոքաբորբի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը