Աշխարհ

12.09.2016 13:35


Մոտ 3,5 հազ փախստական է փրկվել Իտալիայի ափերի մոտ

Մոտ 3,5 հազ փախստական է փրկվել Իտալիայի ափերի մոտ

Անցած հանգստյան օրերին Իտալիայի առափնյա պահակախումբը մոտ 3,5 հազ ապօրինի ներգաղթյալի է փրկել Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ եվրոպական ԶԼՄ–ին հղումով։

Նշվում է, որ շաբաթ օրը փրկվել է 2,3 հազ մարդ, որոնք 18 նավով Իտալիայի ափերին էին մոտեցել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 11–ին, հաջողվել է փրկել ևս 1,1 հազ ներգաղթյալի, որոնք փորձում էին Լիբիայից Իտալիայի ափեր հասնել գերբեռնված նավակներով։

«gazeta»–ն հիշեցնում է՝ ս. թ. օգոստոսին Լիբիայի ափերի մոտ ավելի քան 120 ներգաղթյալ էր խեղդվել Միջերկրականը հատելու փորձի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը