Աշխարհ

12.09.2016 17:17


«Galaxy Note 7»–ը պայթել է 6–ամյա երեխայի ձեռքում

«Galaxy Note 7»–ը պայթել է 6–ամյա երեխայի ձեռքում

Նյու Յորքում «Galaxy Note 7» սմարթֆոնը պայթել է 6–ամյա երեխայի ձեռքում։ Երեխայի տատիկը պատմել է, որ փոքրիկն այդ ժամանակ տեսանյութ էր դիտում։ Այս մասին հայտնում է «NY Post»–ը։

Բռնկումից հետո տանը միացել է հրդեհի ազդանշանը, և երեխայի ծնողներն անհապաղ շտապօգնություն են զանգահարել։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել այրվածքներով։

Ներկայումս նա տանն է, և, տատիկի խոսքով, չի ուզում որևէ գաջեթ տեսնել։ Տուժածի ընտանիքն արդեն կապվել է «Samsung»–ի հետ կատարվածի առնչությամբ։

Ուշագրավ է, որ չնայած սմարթֆոնի մասին նմանատիպ լուրերին՝ սպառողների մոտ կեսը չի կորցրել վստահությունը «Samsung»–ի նկատմամբ։

Ավելի վաղ էլ ԱՄՆ կառավարությունից էին խնդրել չօգտագործել «Galaxy Note 7»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը