Աշխարհ

05.09.2016 14:37


ՌԴ-ում սկսվել են «Կովկաս-2016» զինավարժանքները

ՌԴ-ում սկսվել են «Կովկաս-2016» զինավարժանքները

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մեկնարկել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

Նշվում է, որ վարժանքներին մասնակցում են շուրջ 12,5 հազար զինծառայող, օդուժ, մարտական տեխնիկա և նավեր։

Զինավարժանքները կտևեն սեպտեմբերի 5-10-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, Սև և Կասպից ծովերի ջրատարածքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը