Աշխարհ

02.09.2016 20:10


Չինաստանում կորած ԱՄՆ–ի ուսանողն անգլերեն է սովորեցնում Կիմ Չեն Ընին

Չինաստանում կորած ԱՄՆ–ի ուսանողն անգլերեն է սովորեցնում Կիմ Չեն Ընին

12 տարի առաջ Չինաստանում կորած ԱՄՆ–ի ուսանողը կարող էր առևանգվել Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից Կիմ Չեն Ընին անգլերեն սովորեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Yahoo News Japan»–ը։

Խոսքը Բրիգամի համալսարանի ուսանող Դևիդ Սնեդդոնի մասին է, ով 2014–ին՝ 24 տարեկան հասակում, զբոսաշրջային արշավի էր մեկնել Յանցզի գետի ափ։ Երիտասարդը համարվեց զոհված, չնայած նրա մարմինն այդպես էլ չգտան։

Ճապոնական ԶԼՄ–ի տվյալներով՝ Սնեդդոնն առևանգվել է հյուսիսկորական հետախուզական ծառայությունների կողմից՝ այդ երկրի ապագա առաջնորդ Կիմ Չեն Ընին անգլերեն սովորեցնելու նպատակով։ Աղբյուրների տվյալներով՝ տղամարդն ապրում է Փհենյանում՝ կնոջ ու երկու երեխայի հետ։

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ԿԺԴՀ–ում կսկսի Սնոդդենի որոնումները։ Այս մասին հայտնում է «Desert News Utah»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը