Աշխարհ

01.09.2016 10:18


Բրազիլիայի նոր նախագահը Միշել Թեմերն է (տեսանյութ)

Բրազիլիայի նոր նախագահը Միշել Թեմերն է (տեսանյութ)

Բրազիլիայի նոր նախագահ Միշել Թեմերը ստանձնել է պաշտոնը։ Երդմնակալության պաշտոնական արարողությունն արդեն ավարտվել է բրազիլական կոնգրեսում։ Երկրի նոր ղեկավարը երդվել է. «Ես պարտավորվում եմ պաշտպանել Բրազիլիայի միասնությունը, ամբողջականությունը և անկախությունը»։

Այս խոսքերից հետո Դաշնային սենատի նախագահ Ռենան Կալեյռուսը հռչակել է.«Հայտատարարում եմ Միշել Թեմերին Բրազիլիայի Դաշնային հանրապետության նախագահ՝ 2016թ. օգոստոսի 31–ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31–ն սահմանված ժակետով»։

Միշել Թեմերը նախագահելու է մինչև 2018թ. վերջ, երբ կանցկացվեն նոր նախագահական ընտրությունները։ Դիլմա Ռոուսեֆի կառավարությունում Թեմերը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, ինչն էլ նրան իրավունք էր տալիս ղեկավարել երկիրը նախագահի հրաժարականի դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը