Աշխարհ

20.08.2016 10:22


Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը (տեսանյութ)

Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը նրա քարոզարշավի սկսվելու պահից։ Այս մասին հաղորդում է «The Hill»–ը։

Տեսանյութում ասվում է, որ «ԱՄՆ–ում Հիլարի Քլինթոն համակարգը շարունակում է կառուցված մնալ ամերիկացիների դեմ»։

Տեսանյութում նաև քննադատվում է Քլինթոնի վարած քաղաքականությունը՝ ապօրինի ներգաղթյալների և մեծ քանակով սիրիացի փախստականներ ընդունելու հարցում։

«Ապօրինի ներգաղթյալները, որոնց մեղադրում են հանցանքների մեջ, մնում են՝ խլելով ԱՄՆ–ի սոցիալական պաշտպանության արժանապատվությունը»,– ասում է բանախոսը։

Ընդ որում, տեսանյութի վերջում բանախոսը պատմում է Թրամփի ԱՄՆ–ի մասին, որն «անվտանգ» է։

«Ահաբեկիչներին և հանցագործներին չեն թողնում երկիր։ Սահմանը պաշտպանվում է, մեր ընտանիքներն անվտանգ են»,– եզրափակում է բանախոսը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը գովազդի վրա ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել։

Մինչ այս պահը Թրամփի շտաբը գովազդի համար լումա անգամ չէր ծախսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը