Աշխարհ

16.08.2016 13:40


Օբաման ընդհատել է արձակուրդը՝ Քլինթոնին աջակցելու համար

Օբաման ընդհատել է արձակուրդը՝ Քլինթոնին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհատել է իր արձակուրդը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար:

«Associated Press»–ի փոխանցմամբ՝ Օբաման ծրագրում է մասնակցել Չիլմարք քաղաքում անցկացվելիք ընթրիքին, որի ժամանակ դրամական միջոցներ կհանգանակվեն դեմոկրատների ընտրարշավի կարիքների համար: Օբաման արդեն այնտեղ է ժամանել կնոջ՝ Միշելի եւ դուստրերի՝ Մալիայի եւ Նատաշայի հետ։

Նշվում է, որ ԶԼՄ–ն չի կարողանա լսել Օբամայի դիտողություններն ու պատասխանները ընթրիքին մասնակցող շուրջ 60 բարերարների հարցերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը