Աշխարհ

10.08.2016 23:56


Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս հաղթեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս հաղթեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում

Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց վենեսուելացի մրցակցին։

Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտած հայ մարզիկներից հերթականը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, ով մրցում էր Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնի հետ։ Երեք ռաունդների արդյունքում Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։

Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը