Աշխարհ

02.08.2016 18:15


ԱՄՆ–ում ամուսինները, տարվելով «Pokemon GO» խաղով, երեխային մոռացել են փողոցում

ԱՄՆ–ում ամուսինները, տարվելով «Pokemon GO» խաղով, երեխային մոռացել են փողոցում

Ամերիկյան Արիզոնա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ամուսիններ Բրենտա և Բրիեն Դեյլերին, ովքեր, տարվելով «Pokemon GO» խաղով, փողոցում են մոռացել իրենց 2–ամյա որդուն։ «BuzzFeed»–ի տվյալներով՝ երեխան մի քանի ժամ անցկացրել է արևի տակ՝ 35 ջերմաստիճան շոգին։

Լացող երեխային տան մոտակայքում գտել են հարևանները, որոնք էլ հենց զանգահարել են ոստիկանություն։ Ժամանած իրավապահ մարմինները տեսել են, որ փոքրիկ տղան միայն շապկով ու տակդիրով է, կեղտոտ, կարմրած և քրտնած։

Ոստիկանները փորձել են կապվել երեխայի ծնողների հետ հեռախոսով, սակայն նրա հայրը ընդամենն ասել է՝ «Ինձ համար միևնույն է», և կախել հեռախոսը։ Մեկ ժամ հետո ամուսինները հայտնվել են տան մոտ և հայտարարել, որ թողել են քնած փոքրիկին տանը, իսկ իրենք ուղևորվել են լիցքավորելու մեքենան գազով։ Սակայն ավելի ուշ խոստովանել են, որ տան շրջակայքում պոկեմոններ էին որսում։

Մարզի շերիֆը մեղադրել է ամուսիններին երեխային վտանգի մեջ թողնելու համար և բանտարկել։ Տղային էլ հանձնել են պետության խնամակալությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը