Աշխարհ

16.07.2016 10:45


Ահաբեկի՞չ թե՞ խելագար. ոստիկանությունն ուսումնասիրում է Նիսի բեռնատարի վարորդի ինքնությունը (տեսանյութ)

Ահաբեկի՞չ թե՞ խելագար. ոստիկանությունն ուսումնասիրում է Նիսի բեռնատարի վարորդի ինքնությունը (տեսանյութ)

Ֆրանսիայի հետաքննիչների առաջ ևս մեկ հարց է ծառացած՝ ո՞վ է ահաբեկիչը։ Նա, ով բեռնատարի ղեկին էր, համաձայն փաստաթղթերի՝ ճանաչվել է թունիսցի ներգաղթյալ։ Ոստիկանությունն արդեն բավական հանգամանալից ուսումնասիրել է նրա կենսագրությունը։ Նրա մոտ չեն նկատվել ակնհայտ շարժառիթներ նման արյունալի հանցանք կատարելու համար։ Նրա ծանոթներն ու հարազատները պնդում են, որ նա չէր անդամակցում որևէ կրոնական խմբավորման, անգամ մզկիթ չէր այցելում։ Փարիզի դատախազը հետևյալ տարբերակն է առաջ քաշել` ահաբեկչության հետևում կարող է մարդկանց խումբ կանգնած լինել։ Ինչ էլ որ եղած լինի, կա մեկ գլխավոր կասկածյալ, որին արդեն հնարավոր չէ հարցաքննել։

ԶԼՄ–ն հայտնել է հանցագործի անունը միայն գիշերային ահաբեկչության հաջորդ օրվա կեսին։ Նա 41–ամյա Մոհամմեդ Լահուայեջ Բուհլելն է։ Ֆրանսիա է տեղափոխվել ընդամենը 3 տարի առաջ։ Մինչ այդ ապրել է Թունիսում։ Տեղի ոստիկանության խոսքերով՝ ոչնչի մասնակից չի եղել, արմատական իսլամով չի հետաքրքրվել։

Ֆրանսիայում նա կալանավորվել էր գողություն կատարելու համար, սակայն բանտում ընդամենը կես տարի է անցկացրել։ Բուհլելը 3 երեխա ունի։ Կնոջից ամուսնալուծված է, այդ պատճառով էլ վերջերս տառապել է ընկճախտով։ Անգամ այդ շարժառիթն է այժմ դիտարկվում ոստիկանների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը