Աշխարհ

14.07.2016 21:48


Ֆարերյան կղզիներում ոչխարները համայնապատկերներ են լուսանկարում «Google Street View»–ի համար (տեսանյութ)

Ֆարերյան կղզիներում ոչխարները համայնապատկերներ են լուսանկարում «Google Street View»–ի համար (տեսանյութ)

Ֆարերյան կղզիներում ներկայացրել են «Sheep View 360» յուրօրինակ նախագիծը։ Վերջինիս հեղինակները 360 աստիճան ունեցող ֆոտոխցիկներ են ամրացրել ոչխարների վրա, ովքեր լուսանկարելու են համայնապատկերներ «Google Street View»–ի համար։ Այս մասին հաղորդում է «Медуза»–ն։

Մտահղացման հեղինակները 5 ոչխարի վրա համայնապատկերների համար նախատեսված տեսախցիկներ են ամրացրել և ուղարկել նրանց արածելու։ Տեղաշարժումն արձանագրվել է GPS ընկալող-հաղորդող սարքերի օգնությամբ՝ այնուհետև համապատասխանեցնելով համայնապատկերների լուսանկարները տեղանքի հետ։ Տվյալների մշակումից հետո նախագծի ստեղծողները ողջ տեղեկատվությունն ուղարկում են «Google»–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը