Աշխարհ

14.07.2016 22:18


«Slipknot»–ի վոկալիստը պատժել է համերգի ընթացքում ուշադրությունը սմարթֆոնի վրա շեղած հանդիսատեսին

«Slipknot»–ի վոկալիստը պատժել է համերգի ընթացքում ուշադրությունը սմարթֆոնի վրա շեղած հանդիսատեսին

Ծանր մետալիկ ժանրի «Slipknot» խմբի վոկալիստ Քորի Թեյլորը խլել է սմարթֆոնը երկրպագուներից մեկի ձեռքից, ով շեղվել էր համերգը դիտելուց՝ հաղորդագրություն գրելու նպատակով։

Այդ դեպքից հետո բարկացած երաժիշտը «Twitter»–ի իր անձնական միկրոբլոգում թվիթներ է տարածել այն մասին՝ արդյոք կարելի՞ է նամակներ գրել համերգի ընթացքում, թե՞ ոչ։ «Slipknot» խմբի առաջատարը նշել է, որ իր համար դժվար էր նվագել կոտրված պարանոցով (երգիչն իբրև թե վիրահատություն է տարել ամռան սկզբին) և այդ պատճառով էլ ուշադրություն է պահանջել հանդիսատեսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը