Աշխարհ

14.07.2016 14:27


Բաքվում հանդիպել են Ալիևն ու Պորոշենկոն

Բաքվում հանդիպել են Ալիևն ու Պորոշենկոն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այցով գտնվում է Ադրբեջանում։ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը:

Բաքվում Պորոշենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտում երկկող համագործակցության հարցեր։

Սա Ադրբեջան Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջին այցն է։

Նշվում է, որ նաև տեղի է ունենալու Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստը, որի արդյունքում նախատեսված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը