Աշխարհ

14.07.2016 20:28


«Nissan»–ը Ճապոնիայի շուկային է ներկայացնում առաջին ինքնակառավարվող մոդելը

«Nissan»–ը Ճապոնիայի շուկային է ներկայացնում առաջին ինքնակառավարվող մոդելը

«Nissan» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ արդեն հաջորդ ամսվանից վաճառքի է հանվելու «Serena» մինիվենի նոր սերունդը, որի գործառույթների ցուցակ է ներառված լինելու նաև «ավտոպիլոտը»։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։

«ProPilot» համակարգն ունակ է ինքնուրույն կերպով կառավարել մեքենան, երբ վերջինս ընթանում է մայրուղիով, պահպանել սահմանված հեռավորությունը և արագությունը, անհրաժեշտության դեպքում կանգնեցնել մեքենան և պահպանել այն մեկ գծի վրա, այդ թվում՝ շրջադարձերում։ Ավելի լուրջ մանևրների «ProPilot»–ը դեռևս պատրաստ չէ։ Մինչև 2018թ. այն պետք է սովորի ինքնուրույն կերպով վերակառուցվել, իսկ արդեն մի քանի տարի անց համակարգը կսովորի նաև քաղաքային երթևեկությանը։

Ամեն դեպքում, «Nissan»–ում հայտարարում են, որ «Serena»–ն դառնալու է առաջին մոդելը տեղի շուկայում, որն ինքնավարության այդքան բարձր մակարդակ ունի։

Մինիվենի հիմնական սարքավորումները գնահատվել են մոտավորապես 28 000 ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը