Աշխարհ

14.07.2016 18:14


Խաղը ստեղծողների արյունը ջնջել են «Ebay»–ից (տեսանյութ, լուսանկար)

Խաղը ստեղծողների արյունը ջնջել են «Ebay»–ից (տեսանյութ, լուսանկար)

Այս շաբաթվա սկզբին «Ultima»–ի հայտնի ստեղծող Ռիչարդ Գարիոտը ցնցել է խաղային ԶԼՄ–ի աշխարհը՝ «Ebay» կայքում տեղադրելով արհեստականորեն ստեղծված «մասունք», որը պարունակում էր իր սեփական արյունը։ Լոտը, ցավոք սրտի, արդեն անհետացել է կայքից, քանի որ «Ebay»–ի խիստ քաղաքականությունն արգելում է վաճառել օրգաններ, մարմնամասեր կամ արյուն։

Առաջ տանելով իր «Shroud of the Avatar» նախագիծը՝ Գարիոտը և խաղի պրոդյուսեր Starr «Darkstarr» Long–ը միասին զոհաբերել են իրենց արյունը՝ ավելացնելով այնտեղ 12 փոքր «մասունք», որոնք ստեղծել է վարպետ Սթիվ Բրուդնիակը։

Առաջին 2 լոտերն անցյալ շաբաթ «Ebay»–ում դրվել էին աճուրդի։ Նրանցից յուրաքանչյուրն արժեր 5000 ԱՄՆ դոլար։ Սակայն երեկ՝ հուլիսի 13–ին, «Ebay»–ն անսպասելիորեն կայքից հանել է բոլոր արյունոտ լոտերը։ «Portalarium» ստուդիայի աշխատողները չեն տեղեկացրել իրական պատճառի մասին։ Եվ չնայած նրան, որ խաղին նվիրված ֆորումներում երկրպագուներն ակնարկում են ընկերության հերթական փիար քայլի մասին՝ ավելի հավանական է, որ լոտերը հանվել են վաճառքից կայքի քաղաքականության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը