Աշխարհ

13.07.2016 19:37


Տարանտինոն հայտնել է, թե իր ֆիլմերից որ կերպարն է ամենասիրելին (տեսանյութ)

Տարանտինոն հայտնել է, թե  իր ֆիլմերից որ կերպարն է ամենասիրելին (տեսանյութ)

Քվենտին Տարանտինոյի հետ հանրային հանդիպումը կայացել է Երուսաղեմի քաղաքային ֆիլմադարանում։ Այս մասին հաղորդում է «filmpro.ru»–ն։ Իր ստեղծագործական կյանքը քննարկելու ընթացքում ռեժիսորը խոստովանել է, որ գուցե չավարտի իր կարիերան 10 ֆիլմից հետո, ինչպես որ խոստացել էր նախկինում։ Ռեժիսորը նաև պատմել է, թե իր սեփական ֆիլմերից որ կերպարներին է համարում լավագույնը։

Քվենտին Տարանտինոյի խոսքերով՝ իր անձնական ֆավորիտը «հրեաների որսորդ», Գերմանիայի անվտանգության ծառայության շտանդարտենֆյուրեր Հանս Լանդան է, ում կերպարը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում մարմնավորել է Քրիստոֆ Վալցը։

Տարանտինոն նաև նշել է, որ բազմաթիվ դերասանների է փորձել Հանս Լանդայի դերի համար։ Նա պատրաստվում էր հետաձգել ֆիլմի նկարահանումներն այնքան ժամանակ, քանի դեռ չէր գտել կատարյալ դերակատարի, բայց որոնումներն այնքան անարդյունք էին, որ Քվենտինը որոշել էր ընդհանրապես չնկարահանել ֆիլմը։ Սակայն տեսնելով Քրիստոֆ Վալցին՝ ռեժիսորը միանգամից հասկացել էր, որ վերջինս հենց այն դերասանն է, ով կարող է ֆիլմը կատարելապես համապատասխան դարձնել նախնական մտահղացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը