Աշխարհ

13.07.2016 18:32


Կմախքին ստիպել են քայլել արհեստական մկանների միջոցով (տեսանյութ)

Կմախքին ստիպել են քայլել արհեստական մկանների միջոցով (տեսանյութ)

Ճապոնացի ռոբոտատեխնիկները ստեղծել են մարդկային կմախքի պատճենը և հագեցրել վերջինիս բազմանրբաթել արհեստական մկաններով։ Իրական մկանների նման էլեկտրական հոսանքի հետ շփվելիս դրանք սեղմվում են և ընդլայնվում։ Որոշակի ժամանակահատվածում նման ձևով «ակտիվացնելով» մկանների տարբեր խմբեր՝ կմախքին ստիպել են քայլել։ Այս մասին հաղորդում է «Gizmodo»–ն։

Ռոբոտը ոտքի մեջ ունի այնքան մկան, որքան որ մարդը։ Սակայն մեքենան դեռևս չի կարողանում տեղաշարժվել առանց կողմնակի օգնության։ Արհեստական մկաններն ավելի դանդաղ են արձագանքում, այդ իսկ պատճառով ռոբոտը չի կարողանում ինքնուրույն պահել իր հավասարակշռությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը