Աշխարհ

09.07.2016 12:11


Բրիտանացի թղթակցի զայրույթը. Թուրքիայի ատլետիկայի ազգային հավաքականում բազմաթիվ այլազգիներ կան

Բրիտանացի թղթակցի զայրույթը. Թուրքիայի ատլետիկայի ազգային հավաքականում բազմաթիվ այլազգիներ կան

Բրիտանական «Telegraph» հայտնի պարբերականի թղթակից Բեն Բլումը քննադատել Թուրքիայի թեթև աթլետիկայի ազգային հավաքականին, որի կազմում, փաստորեն, հանդես են գալիս բազմաթիվ ոչ թուրք մարզիկներ:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ վերոնշյալի մասին իր դժգոհությունը թղթակիցը հայտնել է «Twitter»-ում այն բանից բանից հետո, երբ 10 հազ մետր մրցավազքում հաղթող էր ճանաչվել Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող ազգությամբ քենիացի Յասեմինը Ջանը:

Այժմ Թուրքիայի ատլետիկայի հավաքականը մասնակցում է Ամստերդամում ընթացող Եվրոպայի ատլետիկայի առաջնությանը 48 մարզիկով:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Թուրքիայի ատլետիկայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 7 քենիացի, 2 ջամայկացի, 1 եթովպացի, 1 կուբացի, 1 հարավաֆրիկացի և 1 ադրբեջանցի: Սա ի՞նչ հիմարություն է: Մարզիկների՝ այլ երկրներ տեղափոխվելու վերաբերյալ ինչ-որ բան պետք է արվի: Շատերը պարտադրողաբար հասնում են Թուրքիա: Տպավորություն է ստեղծվում, թե դուք պարզապես կարող եք գնել ոսկե մեդալները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը