Աշխարհ

05.07.2016 12:38


Ֆիջիի լողափում մարդկային գլուխ են գտել. ըստ տեղական ԶԼՄ–ի՝ տարածքում մարդակերներ կան (տեսանյութ)

Ֆիջիի լողափում մարդկային գլուխ են գտել. ըստ տեղական ԶԼՄ–ի՝ տարածքում մարդակերներ կան (տեսանյութ)

Նոր Զելանդիայի քաղաքացին սարսափելի գտածո է հայտնաբերել Ֆիջիի Նաթադոլա–Բիչ լողափում։ Իր արձակուրդը վայելող Գրեյմ Բիքլին պատմել է, որ զբոսնում էր լողափում կնոջ հետ, երբ ջրում ձկնորսական ցանցի պես բան է նկատել։

Ջրից հանած ցանցում նորզելանդացին մարդկային գլուխ է գտել։ Թե ում է պատկանում կտրված գլուխը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ էլ նույն լողափում ռուսաստանցի ամուսինների և ինքնությունը չպարզված ևս մի տղամարդու մարմինների մնացորդներ էին գտել։

Տեղական մամուլն էլ գրում է, որ սպանվածները կարող էին մարդակերների զոհը դառնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը