Աշխարհ

30.06.2016 16:35


«Apple»-ն արգելելու է «iPhone»–ով նկարահանումները համերգների ընթացքում

«Apple»-ն արգելելու է «iPhone»–ով նկարահանումները համերգների ընթացքում

«Apple» ընկերությունը ստացել է արտոնագիր նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ չի տալիս համերգների ընթացքում հեռախոսներով լուսանկարել և տեսագրել։ Այս մասին հաղորդում է «9to5mac»–ը։

Հարկադրաբար անջատումը հնարավոր է դառնում ինֆրակարմիր ազդանշանի միջոցով։ Տվյալ տեխնոլոգիան կարելի է օգտագործել ոչ միայն համերգների ընթացքում, այլ նաև կինոթատրոններում և այն վայրերում, որտեղ չի թույլատվում լուսանկարել կամ տեսագրել։

«Apple»–ի նման հայտնագործությունները կարելի է օգտագործել նաև թանգարաններում, որտեղ այցելուները միանգամից կարող են տեղեկատվություն ստանալ այն օբյեկտների մասին, որոնք նկարում են։

«9to5mac»–ի փորձագետների կարծիքով նոր հայտնագործությունը կարող է ծայրահեղ օգտակար լինել համերգների ընթացքում, որտեղ գաջեթներ ունեցողներն իրենց նկարահանումներով խանգարում են մյուսներին՝ փակելով ողջ տեսարանն իրենց սմարթֆոններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը