Աշխարհ

12.05.2016 21:24


Գեներալի անզգուշությունը զվարճացրել է Պուտինին (տեսանյութ)

Գեներալի անզգուշությունը զվարճացրել է Պուտինին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զվարճալի դեպքի է ականատես եղել Սոչիում ՌԴ ԶՈւ–ի համար նախատեսված՝ Ուլյանսկի գործարանի արտադրած ռազմական նոր մեքենաները դիտելու ժամանակ։

Ռուս առաջնորդը փորձել է բացել «УАЗ-Патриот»–ի դուռը, սակայն չի ստացվել։ Անմիջապես օգնության է հասել գեներալ Ալեքսանդր Շևչենկոն, որը շտապելով քաշել պոկել է դռան բռնակը։

ТАСС–ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ դուռն արգելափակված է եղել, որը բացվում է միայն այն ժամանակ, երբ գործի է դրվում շարժիչը։

«Կտրի՛ճ»,–ասել է Պուտինը գեներալին ու ծիծաղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը