Աշխարհ

12.05.2016 21:30


Եգիպտական սարկոֆագում 16-18-շաբաթական մումիֆիկացված պտուղ են հայտնաբերել (լուսանկարներ)

Եգիպտական սարկոֆագում 16-18-շաբաթական մումիֆիկացված պտուղ են հայտնաբերել (լուսանկարներ)

Ուշագրավ բացահայտում են արել Քեմբրիջի Ֆիցուիլյամի թանգարանի եգիպտագետները, ովքեր տեսածրել են փայտե սարկոֆագը և դրանում ավելի քան 2 հազ տարի գտնվող երեխայի մումիֆիկացված սաղմ հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սարկոֆագը հայտնաբերվել է 1907թ. Գիզայում իրականացվող պեղումների ժամանակ՝ Բրիտանական հնագետների դպրոցի թիմի ներկայացուցիչների կողմից: Մասնագետները պնդում են, որ գտածոն պատկանում է Հին Եգիպտոսի մ.թ.ա 664-525 թվականներին:

Ուսումնասիրելով գտածոյի վիճակը և այն՝ որքան մանրակրկիտ է այն մումիֆիկացված և դասավորված, գիտնականները եզրակացրել են, որ չծնված երեխայի ծնողներն ամեն ինչ արել են հանդերձյալ աշխարհում 16-18-շաբաթական պտղի կյանքի բարեկեցությունն ապահովելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը