Աշխարհ

11.05.2016 20:30


Կանադացի դպրոցականը մայաների նոր քաղաք է հայտնաբերել (լուսանկար)

Կանադացի դպրոցականը մայաների նոր քաղաք է հայտնաբերել (լուսանկար)

Կանադայի Քվեբեկի բնակիչ, 15–ամյա Ուիլյամ Գադուրիին հաջողվել է մայաների քաղաք հայտնաբերել Յուկատանի ջունգլիներում։

«Լենտա»–ի փոխանցմամբ՝ քաղաքը հաջողվել է գտնել Կանադայի տիեզերական գործակալության քարտեզագրման ծառայության արբանյակային լուսանկարների օգնությամբ։

Երիտասարդը հայտնաբերել է քաղաքը՝ համեմատելով մայաների աստղային քարտեզը նրանց խոշորագույն բնակավայրերի քարտեզի հետ։ Պարզվել է, որ մոտ 120 քաղաք համապատասխանում է մայաներին հայտնի 22 համաստեղություններին։ Բացի այդ, դպրոցականը հայտնաբերել է երեք աստղից բաղկացած երկնքի նոր մասը, որի երկու աստղը համապատասխանում է քաղաքներին։ Այս փաստից ելնելով՝ Գադուրին ենթադրել է, որ երրորդ աստղը նույնպես համապատասխանում է որևէ քաղաքի։ Մի շարք ուսումնասիրությունների արդյունքում տղան հայտնաբերել է հնագույն քաղաքի մնացորդները հիշեցնող ռելիեֆային տարրեր, որոնք կանադացին անվանել է «K'aak Chi»՝ «Այրվող բերան»։

Նշվում է, որ հայտնաբերված քաղաքը զբաղեցնում է ավելի քան 100 քկմ մակերես, իսկ բնակավայրի ներքին մասում տեղադրված է 86 մ բարձրություն ունեցող բուրգ։

Երիտասարդի հայտնաբերության իրական լինելը, սակայն, հնարավոր չէ ստուգել, քանի որ քաղաքի ավերակները գտնվում են Յուկատանի անանցանելի հատվածում։

7or.am

Քաղաքի գտնվելու մոտավոր վայրը

Այս խորագրի վերջին նյութերը