Աշխարհ

10.05.2016 11:34


Օզզի Օսբորնը գտնվել է

Օզզի Օսբորնը գտնվել է

Հայտնի բրիտանացի երաժիշտ Օզզի Օսբորնը կապի մեջ է դուրս եկել ԱՄՆ-ում նրա անհայտացման լուրերից հետո։ Այս մասին հաղորդում է «E!News»-ը:

«Fox News» հեռուստաընկերության տվյալներով՝ Օսբորնի կինը՝ Շերոնը, «Sun»-ից տեղեկացել է նրա 67-ամյա ամուսնու և 45-ամյա Միշելի սիրավեպի մասին, որը վարսահարդար է աշխատում: Վիճաբանության արդյունքում կինն, իբր, դուրս է հանել ամուսնուն տանից, որից հետո նա ուղղվել է «Beverly Hills» հյուրանոց և այլևս կապի մեջ չի եղել:

Ինչպես նշում է E!News-ը, հաջորդ օրը Օսբորնին նկատել են Լոս Անջելեսում օֆիսային շենքերից մեկից դուրս գալու պահին: Նշվում է, որ երաժիշտը ընտանիքի անդամներից մեկի հետ է: Օսբորնը հերքել է նաև խմիչքի հետ կապված նոր խնդիրները:

Նա նշել է, որ արդեն 4 տարի է, ինչ ալկոհոլային խմիչքներ և թմրանյութ չի օգտագործում:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը