Աշխարհ

28.04.2016 14:50


Ադրբեջանն Ամալ Քլունիին Հայաստանի «գաղտնի զենք» է համարում

Ադրբեջանն Ամալ Քլունիին Հայաստանի «գաղտնի զենք» է համարում

Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունիի՝ ապրիլի 26-ին BBC-ի եթերում արած դիտարկումները նյարդային ջղաձգումներ են առաջացրել Ադրբեջանում:

Ամալ Քլունին, ով Մարդու իրավուքների եվրոպական դատարանում ներկայացնելու է Ադրբեջանում բանտարկված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, վերջինիս ձերբակալման հացում առաջ էր քաշել քաղաքական դրդապատճառներ, որից հետո, ինչպես գրում է կայքը, Ադրբեջանի կառավարությունն արեց այն, ինչ սովորաբար անում է, երբ փորձում են մարդու իրավունքների հարցում ճնշում գործադրել իր վրա․«Առաջ քաշվեց գլոբալ հայկական դավադրության պնդումը։ Հայտնում է «panorama.am»-ը հղում անելով՝ «EurasiaNet»-ին։

«Անկախ հանգամանքից, որ ՄԻԵԴ-ում Քլունիի գործը կապված է ադրբեջանցի լրագրողի պայքարին ընդդեմ Ադրբեջան պետության, Ադրբեջանի պետական քարոզչությունը կգտնի հայկական կապ, եթե անգամ այն չկա»,-գրում է «EurasiaNet»-ը՝ մեջբերելով «Day.az»-ին, որը գրել էր․«Պարզվում է՝ Հայաստանն ունի այնպիսի զենք, որի մասին մենք չենք կարող անգամ երազել։ Մահացու զենք, որ Հայաստանն օգտագործում է ընդդեմ Ադրբեջանի բավական հայտնի իրավաբան Ամալ Քլունին է»։

Կայքը գրում է, որ Բաքվի մտածողության մեջ Քլունին կասկածելի է, քանի որ նախկինում ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հայաստանի կառավարությանը։ Նշվում է նաև նրա ամուսինը՝ Ջորջ Քլուին, ով աջակցում է հայերի ցեղասպանության ճանաչմանը։ Երբ Քլունին հայտարարեց, որ ստանձնում է Իսմայիլովայի պաշտպանությունը, Ադրբեջանի լրատվամիջոցները սկսեցին պնդել, որ բրիտանացի փաստաբանը հայկական ծագում ունի։

«Քլունին հերքեց այս մեղադրանքները, և նա իրականում լիբանանցի է, սակայն Լիբանանում առկա է հայկական մեծ սփյուռք, այնպես որ, Բաքվի համար այս ամենը հանդես է գալիս միասին։
Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցներին հատկապես բարկացրել է Ամալ Քլունիի փորձերը՝ Իսմայիլովայի համար աջակցություն ձեռք բերել Վաշինգտոնում։ Քլունին BBC-ին ասել էր, որ հավատում է, որ միջազգային ճնշումը կարող է օգնել ազատ արձակել լրագրողին»,-գրում է կայքը։

«News.az» կայքում հետազոտող Հուսեյնովն էլ գրել էր, թե հայերը վճարել են Քլունիին, որպեսզի նա գնա Վաշինգտոն և Սպիտակ տանն ու Կոնգրեսին տրամադրի ընդդեմ Ադրբեջանի։

«Իսկ թե որքան հեռուն կգնան Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներն այս հարցում միջազգային հայկական դավադրության պնդումներով, դեռ պարզ կլինի»,- գրում է կայքը։

«panorama.am»

Այս խորագրի վերջին նյութերը