Աշխարհ

28.04.2016 10:15


Սաուդյան արքայազնին արևմտյան հագուստով են նկատել Նյու Յորքի երեկույթում (լուսանկար)

Սաուդյան արքայազնին արևմտյան հագուստով են նկատել Նյու Յորքի երեկույթում (լուսանկար)

Պապարացցիները Նյու Յորքի «Ավենյու» գիշերային ակումբից դուրս գալիս ճանաչել են Սաուդյան Արաբիայի 43-ամյա արքայազն Աբդուլ Ազիզ իբն Ֆադհին։

Ընդ որում՝ թագավորական ընտանիքի անդամը ոչ թե ավանդական արաբական քանդուրայով էր՝ բաց գույնի երկար զգեստով, այլ արևմտյան հագուստով՝ վանդակավոր վերնաշապիկով, ջինսով և բաց սանդալներով։

ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հաստատությունը, ուր այցելել էր իբն Ֆադհը, հեղինակություն է վայելում մի շարք հայտնիների շրջանում։ Այնտեղ է, մասնավորապես, սիրում լինել Քիմ Քարդաշյանը։

43-ամյա շեյխի կարողությունը 10 մլրդ դոլար է գնահատվում։

«Life»–ի փոխանցմամբ՝ առաջին անգամը չէ, որ նա նկատվում է գիշերային ակումբում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը