Աշխարհ

12.04.2016 12:05


ՔԱԿ–ը Դիարբեքիրում ռազմաբազա է պայթեցրել

ՔԱԿ–ը Դիարբեքիրում ռազմաբազա է պայթեցրել

Թուրքիայի Դիարբեքիրում տեղակայված թուրքական զինված ուժերի բազայում երեկ ուշ գիշեր հուժկու պայթյուն է որոտացել։ Կատարվածի հետեւանքով մեկ զինծառայող է մահացել, ևս 27-ը՝ վիրավորվել:

«Անադոլուի» փոխանցմամբ՝ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:

Նշվում է, որ ականապատված ավտոմեքենան մուտք է գործել Դիարբեքիրի Հանի թաղամասում տեղակայված ռազմաբազա և հեռահար կառավարմամբ պայթեցվել:

Պայթյունի հետևանքով ժանդարմական հրամանատարության շենքը մեծ վնաս է կրել, թաղամասը՝ հոսանքազրկվել, հեռախոսակապն ու համացանցը՝ անջատվել։

Լրատվամիրոցներին արգելվել է հրապարակումներ անել պայթյունի վայրից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը