Աշխարհ

11.04.2016 10:30


Օբաման խոստովանել է իր մեծագույն սխալը (տեսանյութ)

Օբաման խոստովանել է իր մեծագույն սխալը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծ պատասխանել է հարցին՝ որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված մեծագույն սխալը։

Այս մասին գրում է «gazeta.ru»-ն։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դա Լիբիա ներխուժումն էր ու հաջորդ օրն իրենց նախապատրաստած ծրագրի ձախողումը։ Օբաման լուրջ բացթողում է համարել 2011թ. բռնապետ Մուամար Քադդաֆիին տապալելու նպատակով մշակված գործողության հետևանքների հստակ պլանավորման բացակայությունը, սակայն նշել է, որ այն ժամանակ դա ճիշտ քայլ է համարել։

Դե, իսկ իբրև գլխավոր ձեռքբերումներ՝ Օբաման նշել է ԱՄՆ տնտեսության փրկումը մեծ դեպրեսիայից և ԱՄՆ բոլոր նախագահներից ավելի ահաբեկչության դեմ պայքարելը։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը