Աշխարհ

05.03.2016 11:00


Պենտագոնի ղեկավարը պաշտպանության ոլորտի բարեփոխումների նախագիծ է մշակել

Պենտագոնի ղեկավարը պաշտպանության ոլորտի բարեփոխումների նախագիծ է մշակել

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը «մի քանի շաբաթ անց» նախատեսում է հանդես գալ պաշտպանության ոլորտի բարեփոխումների նախագծով: Այս մասին հայտնում է «Defence News»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բարեփոխումները կարող են վերաբերել կիբերանվտանգությանը և տեղեկություններ հավաքելու գործում իշխանությունների լիազորությունների ընդլայնմանը:

«Որոշ առաջարկների համար կարող է օրենսդրական որոշման անհրաժեշտություն առաջանալ, այդ իսկ պատճառով մենք կխնդրենք Կոնգրեսին քննարկել այդ առաջարկները: Այլ դեպքերում օրենսդրական որոշումն ընդհանրապես անրաժեշտ չէ», - հայտնել է Քարթերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը