Աշխարհ

25.02.2016 11:35


ԻՊ գրոհայինները «նշանառության տակ են վերցրել» Մարկ Ցուկերբերգին և Ջեք Դորսիին

ԻՊ գրոհայինները «նշանառության տակ են վերցրել» Մարկ Ցուկերբերգին և Ջեք Դորսիին

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ԻԼԻՊ–ի գրոհայինները սպառնում են «Ֆեսյբուք» և «Թվիթթեր» սոցցանցերի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին և Ջեք Դորսիին։ 25–րոպեանոց տեսանյութում, որտեղ ցուցադրվում է՝ ինչպես են կոտրվում սոցցանցերի օգտատերերի էջերը, երևում են նաև Ցուկերբերգի և Դորսիի լուսանկարները՝ փամփուշտներից առաջացած անցքերով։

Ահաբեկիչները նաև հայտարարում են, որ կոտրել են ավելի քան 10 հազ անհատական և 150 խմբային օգտահաշիվ «Ֆեյսբուքում» և մոտ 5 հազ միկրոբլոգ «Թվիթթերում»։

Ենթադրվում է, որ սպառնալից տեսահոլովակը կարող է լինել ծայրահեղականների յուրահատուկ պատասխանը նշված սոցկայքեր իրենց մուտքի սահմանափակումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը