Լրահոս

19.11.2009 16:22


Տիգրան Դավթյանը խուսափեց ուղիղ պատասխանից

Տիգրան Դավթյանը խուսափեց ուղիղ պատասխանից

-Եթե ճգնաժամը չլիներ, ո՞ր միջոցառումը դուք չէիք անի, և իրականացրել եք միայն ճգնաժամն առաջանալու պատճառով,-ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսպիսի հարց է ուղղել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։

-Հակաճգնաժամային քայլերը մի քանի անգամ ներկայացվել են վարչապետի ելույթում, նույնիսկ հրապարակել ենք մի բրոշյուր, որտեղ շարադրված են այն քայլերը, որոնք իրականացվել են կառավարության կողմից այս տարվա ընթացքում։ Դրանք բազմաթիվ և բազմապիսի են,-պատասխանել է ֆինանսների նախարարն ու հավելել, թե ժամանակը չի ների, որ ինքը դրանք թվարկի։

Տ. Դավթյանն ասել է, թե ճգնաժամի պարագայում պետությունը պետք է ակտիվ լինի. «Այնպես որ շատ միջոցառումներ, որ մենք իրականացրեցինք այս տարի, պարտադրված էին ճգնաժամի տրամաբանությամբ, և սովորական իրավիճակում մենք դրանք չէինք անի, այդ թվում՝ անմիջական վարկավորումը, պետական երաշխիքների տրամադրումը և այլն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը