Լրահոս

18.11.2009 17:49


Վ. Հովհաննիսյան. «Դուք լո՞ւրջ համարում եք, որ մեր երկրում կարողացաք լուծել սոցիալական խնդիրները»

Վ. Հովհաննիսյան. «Դուք լո՞ւրջ համարում եք, որ մեր երկրում կարողացաք լուծել սոցիալական խնդիրները»

-Դուք ասում եք, թե այս, այս, այս միջոցառումներն իրականացնելով՝ մենք կարողացանք լուծել սոցիալական խնդիրները։ Այսինքն, Դուք լո՞ւրջ համարում եք, որ մեր երկրում կարողացաք լուծել սոցիալական խնդիրները,-Ազգային ժողովում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին այսպիսի հարց է ուղղել Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ -Եթե դուք Ձեզ արդյունավետ կառավարություն եք համարում, ապա ես չեմ կիսում Ձեր տեսակետը։

-Մենք այս տարի, իրոք, ամբողջ ծավալով պետք է կատարենք այն սոցիալական պարտավորությունները, որոնք ամրագրված են պետական բյուջեի մասին օրենքում։ Այդ առումով պետք է ոչ մեկի մոտ կասկած չլինի։ Դա չի նշանակում, որ մենք լուծում ենք ամբողջ երկրի սոցիալական հավերժ խնդիրները, բայց մենք կատարում ենք այն պարտավորությունները, որոնք ամրագրված են բյուջեով և հաստատված ԱԺ-ի կողմից։

ՀՀ ֆինանսների նախարարն ասել է, որ ճգնաժամի պարագայում քիչ երկրներ են կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել էին մինչև ճգնաժամը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը