Լրահոս

18.11.2009 14:52


Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալը Ռոբերտ Քոչարյանի դեմն առնելուն ուղղված քա՞յլ էր

Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալը Ռոբերտ Քոչարյանի դեմն առնելուն ուղղված քա՞յլ էր

Վարչապետի ՀՀԿ անդամ դառնալը սպաասելի քայլ էր։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ այս մասին ասել է  Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն իշխանության կուսակցություն է, ինչպես «Եդինայա Ռոսիյան», և այն գնալով ավելի է նմանվում կոմունիստական կուսակցությանը, այսինքն՝ սերտաճում է իշխանական ապարատի հետ, որտեղ ցանկացած բարձր պաշտոն զբաղեցնող մարդ կա՛մ պետք է իրեն խախուտ զգա իր պաշտոնում, կա՛մ ընդգրկվի Հանրապետական կուսակցության կազմում։

-Տիգրան Սարգսյանի այդ քայլը միաժամանակ այն ուժերի դեմն առնելու ուղղությամբ կատարված քայլ է, որոնք ձգտում են այսօր վերադառնալ ակտիվ քաղաքականության։ Խոսքը հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կադրերի մասին է, նրա հետ սերտաճած իշխանական շրջանակի, որն ակտիվորեն ձգտում էր թուլացնել Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնը նվաճելու համար, և այդ ձգտումները բերեցին նրան, որ մի կողմից Տիգրան Սարգսյանն այդ քայլն արեց, մյուս կողմից այդ քայլին ընդառաջեց ՀՀԿ-ն՝ այսպիսով արձանագրելով, որ ինքն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում վարչապետի գործունեության և դրանից բխող արդյունքների համար,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, նա չի բացառել վարչապետի փոփոխությունը՝ նշելով, որ Տիգրան Թորոսյանը ևս կուսակցական էր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը