Լրահոս

13.11.2009 11:37


Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը

Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Այցի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում համագործակցության հնարավորությունները։ Ֆիլիպ Գորդոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ինչպես տեղեկացնում են դիվանագիտական աղբյուրները, Ֆիլիպ Գորդոնի այցի նպատակը դեկտեմբերի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը ԱՄՆ նախապատրաստելն է, որտեղ նա կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը թուրքական կողմի հետ քննարկել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ «Hurriyet Daily News»-ի

Այս խորագրի վերջին նյութերը