ՀԾԿՀ նախագահը չի բացառում ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելը
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է, որ ՀԷՑ–ի սեփականաշնորհման մասին կա հատուկ օրենք, և ամրագրված են լիցենզիայի պայմաններ։
–Եվ եթե դրանք ընկերությունը չի կատարում, ապա որոշակի պատժամիջոցներ են կիրառվում,–ասել է Ռ.Նազարյանը՝ հավելելով, որ այդ պատժամիջոցներն են նախազգուշացումը, ֆինանսական պատժամիջոցը, լիցենզիայի կասեցումը, լիցենզիայից զրկումը։
–Արդեն 6 ամիս է՝ ՀԷՑ–ը, հակասության մեջ մտնելով մեր կարգավորվող իրավական ակտերի հետ, հրաման է ստորագրել, և ցանցի նոր միացումների կարգերն արհամարհելով՝ մեր տնտեսավարող սուբյեկտներից և բաժանորդներից պահանջում է ամբողջ նախագծա–նախահաշվարկային արժեքի 100 տոկոս կանխավճար կատարել, որ նոր միացնի։ Մենք հիմա վարչական վարույթ ենք իրականացնում, շուտով պատժամիջոցների մասին կլսեք։ Արդեն 14 դեպք ունենք։ Չի՛ ենթարկվում. ի՞նչ պետք է անենք։ Ուրեմն դա կդիտարկենք որպես լիցենզիայի պայմանների խախտում, չի բացառվում՝ նաև լիցենզիայի կասեցում իրականացնենք, տանք ժամանակ, որպեսզի ինքն այդ թերությունները վերացնի, թե չէ՝ նաև զրկենք լիցենզիայից,–հայտարարել է ՀԾԿՀ նախագահը։

7or.am