Լրահոս

06.11.2009 11:28


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը