Քաղաքական

02.06.2015 12:05


Հարցը, թե ինչի համար է օգտագործվել ԵՄ–ից ստացված դրամաշնորհը, չունի պատասխան

Հարցը, թե ինչի համար է օգտագործվել ԵՄ–ից ստացված դրամաշնորհը, չունի պատասխան

ՀՀ ԱԺ–ում շարունակվում է 2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Ինչպես հայտնել է գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, տարեվերջին արտարժույթի կտրուկ տատանումները բացասական ազդեցություն են ունեցել պարտատոմսերի վաճառքի վրա։

–Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել, և գնումների ոչ մի հայտ չեղավ,- նշել է Ա. Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում Եվրամիությունից ստացված 7.1 մլրդ դրամ դրամաշնորհին, ապա այդ գումարը ծախսվել է այնպես, ինչպես բյուջեի մնացած չնախատեսված մուտքերը։

–Դա ստացվել էր որպես ոչ նպատակային դրամաշնորհ: Այսինքն, հարցը, թե ինչի համար են օգտագործվել այս միջոցները, չունի պատասխան այնքանով, որ դրանք օգտագործվել են բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար։ Այն առանձնացված որևէ ծրագրի համար չի օգտագործվել,–ասել է Ա.Ջանջուղազյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը