Աշխարհ

17.05.2015 12:29


Չեչնիայում կայացել է 46–ամյա պաշտոնյայի և 17–ամյա աղջկա պսակադրությունը (տեսանյութ)

Չեչնիայում կայացել է 46–ամյա պաշտոնյայի և 17–ամյա աղջկա պսակադրությունը (տեսանյութ)

Վկաների և բազմաթիվ ԶԼՄ–ի ներկայությամբ Գռոզնիում տեղի է ունեցել Ներքին գործերի Նոժայ Յուրտովյան շրջանի բաժնի 46–ամյա պետի և Բայտարկի գյուղի 17–ամյա բնակչուհու պսակադրության արարողությունը։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ին, այս պատմությունը հանրային լայն արձագանք էր ստացել։ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովն ավելի վաղ հայտարարել էր, որ անչափահասին ստիպողաբար կնության տալու մասին տեղեկությունները չեն հաստատվել։

Չեչնիայի ղեկավարի մամուլի խոսնակն էլ փոխանցել էր աղջկա ծնողների խոսքերը, որ իրենց դուստրն ինքնակամ է ամուսնանում։

Տեսանյութից, սակայն, երևում է, որ աղջիկն այդքան էլ ուրախ չէ դառնալ իրենից տարիքով մեծ պաշտոնյայի կինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը