Աշխարհ

15.05.2015 20:20


Աղջիկը ողջ–ողջ այրվել է՝ փորձելով իդեալական սելֆի ստանալ (լուսանկար)

Աղջիկը ողջ–ողջ այրվել է՝ փորձելով իդեալական սելֆի ստանալ (լուսանկար)

Ռումինիայում իդեալական սելֆի ստանալու ցանկությունը հերթական ողբերգությամբ է ավարտվել։ Իր այդ նպատակն իրագործելու համար 18-ամյա Աննա Ուրսուն ընկերուհու հետ փորձել է բարձրանալ գնացքի վրա։ Դժբախտաբար, մագլցելիս աղջիկը ոտքով դիպել է 27 հազ վոլտ լարմամբ մետաղալարին և հոսանքահարվել։

Ինչպես գրում է «Mirror»–ը, Ուրսուն «կենդանի կայծակի» է վերածվել, իսկ ընկերուհին, որի անունը չի նշվում, գնացքից ընկել է։

Անցորդներից մեկը, վտանգելով սեփական կյանքը, փորձել է հանգցնել ռումինուհու վրայի բոցը, բայց ապարդյուն. սելֆիի սիրահարը հիվանդանոց է տեղափոխվել մարմնի ավելի քան 50% այրվածքով և քիչ անց մահացել։ Ընկերուհին նույնպես այրվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ցավոք, սա առաջին ողբերգությունը չէ՝ անզգուշորեն սելֆի անելու մոլուցքով պայմանավորված։ Փետրվարին գնացքն անցել էր ամերիկացու վրայով, որը նկարում էր իրեն երկաթգծերին։ Նույն ամսին ԱՄՆ–ում օդաչուն կործանել էր ինքնաթիռը սելֆի անելու անհաջող փորձի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը