Աշխարհ

19.04.2015 22:27


Բորիսն, ամեն դեպքում, շուն գնեց իր կնոջը՝ Պուտինի խնդրանքով (տեսանյութ)

Բորիսն, ամեն դեպքում, շուն գնեց իր կնոջը՝ Պուտինի խնդրանքով (տեսանյութ)

Պահեստազորի գնդապետ Բորիս Ֆադեևը, ում «Ուղիղ միացման» ժամանակ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղի է տվել, և, ամեն դեպքում, իր կնոջ համար շուն գնել է։ Ինչպես «Մոսկվան է խոսում»–ին պատմել է Ելենան, շանն անվանել են Գոշա։

Հիշեցնենք, որ Ելենան ուղիղ եթերում Պուտինին պատմել էր, որ իր ընկերուհին ապրիլի 25-ին դառնում է 40 տարեկան, և շատ է ուզում շուն նվեր ստանալ: Իրենք ընկերուհիներով պատրաստ են նվիրել, բայց հոբելյարի՝ խիստ բնավորությամբ ամուսինը դեմ է:

«Երկաթե մարդ է, բայց գերագույն գլխավոր հրամանատարին չի կարող մերժել, եթե ասեք՝ Բորի՛ս, դու սխալ ես. թույլ տո՛ւր՝ կինդ շուն ունենա»,–ասել էր նա։

Պուտինն էլ արձագանքել էր, որ կարող են ոչ թե հրամայել, այլ խնդրել Բորիսին՝ ընդառաջել կնոջը: Վերջինն էլ իր հերթին կարող է ասել՝ եթե դեմ ես, ապա ինձ շուն պետք չէ։

«Այդ դեպքում Բորիսն իր կնոջը ոչ միայն շուն, այլ փիղ էլ կնվիրի: Հնարավոր է՝ նաև մորթյա մուշտակ էլ խոստանա»,–նշել էր Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը