Լրահոս

14.10.2009 14:36


Հայաստանի և Թուրքիայի նախագահները կունենան առանձնազրույց

Հայաստանի և Թուրքիայի նախագահները կունենան առանձնազրույց

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը կայացրել է Թուրքիա այցելելու որոշում: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի հետ Թուրքիա կմեկնեն նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, Նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Սամվել Ֆարմանյանը տեղեկացրել է, որ Բուրսայում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Նախագահ Սարգսյանը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի Նախագահի հետ: Կլինի նաև հանդիպում ընդլայնված կազմով: Բուրսայում Թուրքիայի Նախագահի անունից Նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ և կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երևան:

Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա»,-ասել է Ս. Ֆարմանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը