Լրահոս

07.10.2009 13:43


Արման Մուսինյան.«…այս քայլով չի վիժեցվում ներկայիս գործընթացը»

Արման Մուսինյան.«…այս քայլով  չի վիժեցվում ներկայիս գործընթացը»

Հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ ստորագրել էին համատեղ հայտարարություն։ «7օր»-ը փորձել է պարզել, թե ինչու Հայ ազգային կոնգրեսը, որը բարձրաձայնում է համախմբման մասին, չի միացել այդ հայտարարության ստորագրմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այս քայլով  չի վիժեցվում այս գործընթացը։

-Վիժեցնելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի կոնսոլիդացիան է մեկ պահանջի շուրջ։ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով կկանգնի այս գործընթացը, բայց հայտարարության մեջ նման բան չկա, իսկ մենք համարում ենք, որ դա միակ ադեկվատ ճանապարհն է։ Միայն այդ դեպքում համագործակցությունը հնարավոր կլիներ,-ասել է Արման մուսինյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը