Քաղաքական

10.10.2014 19:09


Ստեփան Դեմիրճյան. «Սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանդրական փոփոխությունների իրականացմանը»

Ստեփան Դեմիրճյան. «Սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանդրական փոփոխությունների իրականացմանը»

Ազատության հրապարակում ընթացող «եռյակի» հրավիրած համապետական հանրահավաքի ժամանակ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է.

–Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրություններ կեղծած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը։ Խոսում է Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին։ Սակայն ակնհայտ է, որ այսօր մեր երկրում չկա ո՛չ հասարական պահանջ, ո՛չ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Չկա, քանի որ այն ծանր վիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը