Քաղաքական

12.09.2014 13:25


Նաիրա Զոհրաբյան. «Բրեժնևի ցելինայի ոգով լիկբեզներ էին անցկացնում»

Նաիրա Զոհրաբյան. «Բրեժնևի ցելինայի ոգով լիկբեզներ էին անցկացնում»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ ընդամենը 1,5 տարի առաջ ՀՀԿ–ականները կտրուկ դեմ էին արտահայտվում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն։

–Հանրապետական կարկառուն ներկայացուցիչներն ըմբոստ հայտարարում էին, թե ինչու չի կարելի կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանում անցնել կառավարման խորհրդարանական մոդելի։ Դա ասում էին ՀՀԿ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, ովքեր այսօր կրծքով պաշտպանում են կառավարման մոդելի փոփոխությունը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա զարմանալի է համարում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հայտարարությունը, թե հանրությունն այսօր մեկ բան է ուզում՝ անցնել կառավարման խորհրդարանական մոդելի, և այդ գերակա «մեսիջն» իրենք ստացել են մարզերում և համայնքներում անցկացրած հանդիպումների ժամանակ։

–Հանրապետության մարզերում հավաքում էին մարզսովետի, գյուղսովետի ներկայացուցիչներին և Բրեժնևի ցելինայի ոգով լիկբեզներ էին անցկացնում գյուղապետարանի աշխատողների հետ, ովքեր աշխատանքից հոգնատանջ ննջում էին սահմանադրական փոփոխությունների լիկբեզի տակ։ Իհարկե, ամենամեծ երևակայության դեպքում դժվար է դա հանրային իրազեկում համարել, բայց, կրկնում եմ, չի կարելի կոնյունկտուրայից, պահից և վերարտադրման կոնկրետ սխեմաներ ունենալուց ելնելով՝ այսօր տրամագծորեն հակառակ «մեսիջներ» փորձել հղել հանրությանը,–նշել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը