Կարծիք

04.09.2014 13:20


ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի և Սերժ Սարգսյանի նմանությունները

ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի և Սերժ Սարգսյանի նմանությունները

Ինչպես Հ. Հուվերի (ԱՄՆ 31-րդ նախագահ) վարչակազմը Նահանգները համակած ճգնաժամին չկարողացավ ադեկվատ արձագանքել՝ գործնական քայլերի փոխարեն դեմագոգիան առաջ տանելով, արդյունքում իրավիճակն ավելի խորացնելով ու այդպիսով նպաստելով հուսահատ զանգվածների՝ փողոց դուրս գալուն, այնպես էլ մեր երկրի իշխանությունները, փոխանակ գործնական քայլեր ձեռնարկեն՝ երկրում գրեթե ճգնաժամային սոցիալ–տնտեսական իրավիճակը շտկելու, շարունակում են դեմագոգիայով զբաղվել։

Իշխանության նման արձագանքը երկրում առկա խնդիրներին հանգեցնելու է իշխանափոխության, առավել ևս՝ արհեստական օրակարգերի համատեքստում, ինչպիսիք սահմանադրական փոփոխություններն են, ամենամետության միջոցով իշխանության մնալը և այլն։

Ի դեպ, Հուվերը և հանրապետականներն այն ժամանակ ֆիասկո ապրեցին, որովհետև երկրի կառավարման ու որոշումների ընդունման գործում ադեկվատ չէին։ Դա խորացրեց սոցիալական լարվածությունը, մեծացավ աղքատության ցուցանիշը և այլն։ Հուվերն էլ իր դհոլներն ուներ, որոնց ջանքերը, սակայն, ապարդյուն անցան, առավել ևս՝ Նյու Յորքի նահանգապետի դեպքում։

Ինչպես նաև Հուվերի գործունեությունը նախագահի պաշտոնում ավարտվեց նախագահական ընտրություններում ջախջախիչ պարտությամբ։ Այսինքն, տեղի ունեցավ իշխանափոխություն. եկան դեմոկրատները։

Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, Սարգսյանը թող հույս չունենա, որ երկիրը ճգնաժամի հասցնելու հետ մեկտեղ՝ կվերարտադրվի սահմանադրական կամ արտահերթ ընտրությունների շնորհիվ։ Հանրապետականները՝ նրա գլխավորությամբ, զիջելու են, ու կգան «դեմոկրատները»՝ իրենց նոր կուրսով, գործնական ծրագրով՝ նոր Հայաստան կառուցելու՝ ժողովրդի հետ ու հանուն ժողովրդի։ Ադեկվատության պակասը քաղաքական կյանքում պատժվում է. իշխանությունը դադարում է պատկանել նրան, ում ձեռքերում այն գտնվում է. դրա մասին է վկայում պատմությունը։ Հայաստանը բացառություն չէ։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը